«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։
Հատկապես ոգևորված են երիտհհկականները Շարմազանով, Աշոտյան։ Այս թիմում է նաև Գալուստ Սահակյանի որդին Արման Սահակյանը, ում հաճախ էր կշտամբում Աբրահամյանը կառավարության նիստերի ժամանակ։ Աբրահամյանի հեռանալը ձեռնտու էր նաև նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀԿ հնաբնակներ Գագիկ Մելիքյանին և ուրիշների։ Նրանք սկսել են անգամ բացահայտ արտահայտել Աբրահամյանի հանդեպ իրենց վերաբերմունքը և ասել «մենք վաղուց էինք ասում…»։ Տեղեկացանք նաև, որ Աբրահամյանի հակառակորդ թևը հնաբնակները, երեկ անգամ նշել են Արգամիչի հեռացման «ավետիսը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում