Ռուսաստանը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրներն ի վիճակի են իրենց ներդրումն ունենալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունում արյունահեղության դադարեցման գործում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք դա անել բոլոր մյուս երկրների հետ, որոնք անկեղծորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմամբ և տարածաշրջանի առանց բացառության բոլոր երկրների անվտանգությունն ապահովելու հարցում, այդ թվում Պաղեստինի», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
34