Հայ գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում Օլիմպիյսկի պողոտա 9 հասցեում։
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը Սերգեյ Մակեևի փողոց 12 հասցեում։
Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։
Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման և բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։
27