Մակրոնը կրկին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումները և խորը մտահոգություն հայտնել պատանդների և վիրավորների ճակատագրի վերաբերյալ։
Հիշեցնենք Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն աջակցում է Իսրայելին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։
Մինչ այդ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել անհապաղ դադարեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման գոտում քաղաքացիական անձանց բռնությունը։