«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի եւ նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան խաշ ուտելու եւ նշելու իր դոկտորականի պաշտպանությունը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ավելին նա մնացել է մինչեւ հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել:
Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում նորընծա դոկտոր Գեւորգ Կոստանյանը:
Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները առանց բացառության»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23