1 Մարտի, 2017

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

ԴԱՀԿ ծառայությունից հայտնում են, որ Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Լրահոս