Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ համայնքի բնակավայրերում մեկնարկել է ոռոգման համակարգի կառուցման, արդիականացման գործընթացը, որն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ:
Ըստ նախագծերի ոռոգման համակարգի կառուցման-նորոգման համար շինարարության արժեքը կազմում է 2 605 166 290 դրամ
/նշված գումարի մեջ ներառված է նախագծային արժեքը
23 700 000 դրամ և փորձաքննության արժեքը 2 014 000 դրամ/:
Այս օրերին աշխատանքներ են իրականացվում Ջրահովիտ, Նոր Կյուրին բնակավայրերում:
Ըստ ծրագրի Ջրահովիտում նախատեսվում է
-տեղադրել 3354 գծմ երկարությամբ LR4 /559 հատ/ նոր վաքերով ոռոգման համակարգ առկա հողային հունով առուների մեջ/134844,89 հազար դրամ/,
-նորոգել 582 գծմ երկարությամբ պողպատե խողովակաշարը/D=325×4մմ /35272,5 հազար դրամ/:
Նոր Կյուրինում նախատեսվում է իրականացնել 9041,5 գծմ երկարությամբ ոռոգման համակարգ, որից 4056 գծմ երկարությամբ LR4 քայքայված վաքերն ապամոնտաժվելու են հիմքերի հետ միասին և տեղադրվելու են 4056 գծմ երկարությամբ նոր LR4 վաքեր, իսկ 4985,5 գծմ երկարությամբ նորոգվելու է փակ մետաղական խողովակաշարը /գումարի չափը 398504,2 հազար դրամ/:
Շուտով աշխատանքները կսկսվեն նաև մյուս բնակավայրերում: