Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում