mnews

6 Դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ բախվել են «VAZ 2106» մակնիշի 29 OL 970 պետhամարանիշի (վարորդ` Վ. Մ. 1973 թ. ծնված) և «Hondai Logo» մակնիշի 29 US 664 պետhամարանիշի (վարորդ Վ. Խ.1984 թ. ծնված) ավտոմեքենաները:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Hondai Logo» ավտոմեքենայի վարորդ Վ. Խ.-ը, ուղևորներ Զ. Խ.-ը (2009 թ. ծնված) և Է. Ե.-ը (1989 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Լրահոս