Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած: Դրանից առաջ 2021թ. ապրիլի 6-ին, առևտրի կենտրոնի տարածքում տեղի էր ունեցել հրդեհ: Երկու դեպքով էլ հարուցվել էին քրեական գործեր, և քննության արդյունավետության պատճառաբանությամբ դրանք միացվել են և այժմ գտնվում են ԱԱԾ-ի վարույթում:
«Հետքը» գրել էր, որ թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ:
Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:
Ավելին սկզբնաղբյուր կայքում։