Ուրիխանյանը այսօր դատարանի գրասենյակ մուտք էր արել նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով:
Հիշեցնենք , որ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:
Ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ծառայությունների մատուցման պայմանագրի վրա: Ըստ այդ պայմանագրի Տիգրան Ուրիխանյանը 1 տարի ժամկետով ամսական 300,000 դրամ պետք է վճարեր գովազդի համար:
Բացի Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելուց, Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՎՏԲ բանկից խոշոր չափի 1 մլն դրամի շորթում կատարելու մեջ:
Անի Հովհաննիսյանը կալանավորված է:
Ապացույցների հետազոտումը կշարունակվի նաեւ մարտի 6-ին: