««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը: Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից. բա որ վերադառնա՞:
«Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,- տեղեկացրեց Հայթայանը: Ստացվում է` նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»: Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով` թութակը ուսին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: