7 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 8-ից 10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: ՀՀ Անվտանգության խորհրդից հայտնում են, որ այցի շրջանակներում Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Նրան կուղեկցեն խորհրդական Անահիտ Շիրինյանը և օգնական Ազատ Բաբայանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է գործուղման որոշումը: Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Վարշավա, որտեղից Վիլնյուս, իսկ նոյեմբերի 10-ից11-ին կլինի Հաագայում։

kotayk

Լրահոս