19 Ապրիլի, 2023

Ի պատիվ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:

Առանձնահատուկ ընդգծվել են Լիտվայի և Հայաստանի միջև ամուր արժեհամակարգային ընդհանրությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքների վրա:

 

Լրահոս