Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում Նոյեմբերի 5-ին թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։
Գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի 34-ամյա Վազգեն Ադամյանին: «Ուզում ենք մեր թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեզ զրուցակիցը: Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը ընտրությանը կմասնակցի, արկղերը կբացեն, և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ, ընտրությունից հետո պարզ կլինի»։
Mnews.am—Ի լրագրողը հանդիպեց անկուսակցական թեկնածու Վազգեն Ադամյանի հետ, ով ներկայացրեց նախընտրական ծրագրերն ու խոստումները:
-Պրն. Ադամյան, ինչու՞ որոշեցիք առաջադրվել Ճամբարակ քաղաքի քաղաքապետի թեկնածու, ի՞նչն առիթ հանդիսացավ:
– Առիթ հանդիսացավ մեր քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, հոգսաշատ լինելը:Եվ բացի այդ, ժողովուրդի կարծիքը առիթ հանդիսացավ, որպեսզի երիտասարդությունը դառնա առաջնորդ, համայնքի հետագա ճակատագիրը որոշողը: Համախոհներ, ովքեր հորդորեցին մասնակցել ընտրություններին։ Բացի այդ վստահ եմ, որ ընտրվելու դեպքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծում տալ։ Ես ինքնաառաջադրված թեկնածու եմ, ոչ մի կախվածություն չունեմ ոչ մեկից։ Կարծում եմ, որ ժողովուրդը այս անգամ կանի իր ճիշտ ընտրությունը չխառնվելով կուսակցական խաղերին: Մարդիկ ինձ ճանաչում են, որ աշխատող և ստեղծող մարդ եմ և իմ անձի հետ կապված մեծ հեռանկարներ են տեսնում:
– Ի՞նչ կրթություն ունեք:
– Աշխարհագրագետ եմ մասնագիտությամբ, բայց դա չի խանգարում որ ինձ տեսնեմ նաև այս պաշտոնում, երեք անգամ ավագանու անդամ եմ ընտրվել և վստահ եմ, որ երիտասարդների մեծ թիմը կաջակցի ինձ, քանի որ նոյեմբերի 5-ը մեզ համար վճռորոշ օր է լինելու, այդ օրը մենք նշելու ենք մեր հաղթանակը:
– Մյուս թեկնածուների հետ ինչպե՞ս է Ձեր հարաբերությունները:
– Ներկայիս քաղաքապետի հետ ունեմ նորմալ հարաբերություններ, ոչ մի անձնական խնդիր չունենք:Ինքը քաղաքապետ է եղել, ես էլ ավագանու անդամ: Թեկնածուների հետ լավ է հարաբերությունները, մեզ բոլորիս էլ հաջողություն եմ մաղթում:
– Քարոզարշավի ընթացքում կկարողանաք հասցնել հանդիպել Ձեր ընտրողների հետ։
– Ժողովուրդը ով գիտի, կարող է ասել ինչերի եմ ես պատրաստ և ինչ աշխատանքներ կարող եմ անել, ով էլ չէ, կարող եմ ներկայանալ և հանգամանալից իրենց ներկայացնել իմ ծրագրերը։ Ամեն օր էլ շփվում ենք ժողովրդի հետ, խուսափելու առիթ կամ խնդիր չեմ տեսնում: Սիրում եմ ոտքով զբոսնել Ճամբարակի փողոցներով, տեսնել խնդիրները, մտքում ծրագրեր կազմել և հարմարեցնել մեր բյուջեի հնարավորություններին:
– Ո՞ր խնդիրն եք համարում Ճամբարակ քաղաքի համար առաջնային :
– Փողոցային լուսավորությունը, աղբահանությունը, մշակույթի և սպորտի բացակայությունը: Իմ ընտրվելուց հետո առաջնային քայլեր կձեռնարկվի մշակույթի և սպորտի բնագավառում զարգացման մեկնարկ տալու համար: Ինքս ունեմ երկու փոքր երեխա, ոչ մի միջոցառման և տոնախմբության չեն կարողանում մասնակցել, ստիպված ենք լինում երեխաներին տանել Սևան, Երևան ժամանցի վայրեր: Ես երեք անգամ ավագանի եմ եղել, ասեմ որ մեր համայնքի բյուջեն այդքան էլ ահռելի չէ, բայց կարելի է գոնե լուրջ աշխատանքներ անել: Ես խոստանում եմ, որ իմ ընտրվելուց հետո իմ ներկայացրած նախընտրական ծրագրերը կյանքի կկոչեմ և կտեսնի ճամբարակցին տեսանելի փոփոխություններ:
Ճամբարակը պետք է դարձնենք մաքուր, լուսավոր, կանաչ, բարեկարգ, գեղեցիկ, ծաղկող ու զարգացող քաղաք: Իհարկե, այլ խնդիրներ էլ կան կապված լուսավորություն ու ասֆալտապատման, կանաչապատման ու բարեկարգման հետ։ Չեմ ցանկանում որևէ մեկին փնովել, սակայն որպես ճամբարակցի սրտացավորեն եմ մոտենում իմ քաղաքի ապագային, ոչ մի դրական տեղաշարժ չեմ նկատել որպես ճամբարակցի եմ ասում, ոչ որպես քաղաքապետի թեկնածու..
Ընդամենը ուզում եմ մեր բյուջեն նպատակային ծախսվի, ես ցանկություն և կարիք չունեմ անձնական միջոցներ կուտակելու, ես ապահովված ընտանիք եմ,-իր խոսքում նշեց քաղաքապետի թեկնածուն։
Մենք ունենք կազմած նախընտրական ծրագրեր, որոնք կիրականանցնենք մեր ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո:
- Աղբահանությամ վայրի կարգավորում և աղբահանության կազմակերպում գյուղերում:
- Գետիկ գետի հունի կարգավորում Կոյուղու կոլեկտորի վերանորոգում և առաջիկա չորս տարում մաքրման կայանի կառուցում: Գետում և նրա շրջակայքում կոյուղաջրերի և աղբի թափման խստիվ արգելում:
- Ագրոտուրիզմի զարգացում, տուրիստական երթուղիների և արահետների ձևավորում:
- Ցանքատարածությունների ավելացում, գյուղ նշանակության հողատարծությւոնների արդյունավետ և նպատակային օգտագործում, դաշտերի պաշտպանության կազմակերպում;
- Արծվաշենցիների հողերի սեփականության իրավունքի ձևակերպում:
6. Ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում: - Գյուղատնտեսական կոոպերատիվների արդյունավետության բարձրացում և ըստ ամենայնի աջակցում հասնելով նրան, որ կոոպերատիվի բոլոր անդամներն իմանան իրավունքներն ու պարտականությունները:
- Հումքային և հանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում (տուֆ, բազալտ, գրանիտ, կավև այլն), դրանց բազայի վրա աշխատատեղերի ստեղծում:
- Գիշերային լուսավորության անցկացեւմ, ջրամատակարարման և ջրահեռացման հարցերի լուխում, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, սպորտային խմբակների կազմավորում և սպորտային միջոցառումների անցկացում:
- Մշակույթի տան վերակառուցում և միջոցառումների անցկացում:
- Սպորտ դպրոցի հարցի լուծում, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, սպորտային խմբակների կազմավորում և սպորտային միջոցառումների անցկացում:
- Կիսակառույց և անավարտ շինությունների հարցի քննարկում և դրանց բազայի վրա բնակելի շենքի կառուցում ՊՆ բանկարանի կարիք ունեցող հաշվառված զինծառայողների համար:
- Շենքերի տանիքների վերանորոգում, տարածքների բարեկարգում, բնակիչների մասնակցությամբ շքամուտքերի կարգավորում:«Բարեկարգ բակ»մրցույթ-միջոցառման կազմակերպում:
14.Գերազանց սովորող և շնորհալի երեխաների ընտանիքներին ըստ ամենայնի աջակցությամբ ցուցաբերում:
- Գյուղերի կապը կենտրոնի հետ ամրապնդելու հետ ամրանպնդելու համար ավտոբուսի երթուղու կազմակերպպում:
- Բնակչության անվտանգության ապահովման համար նոր ապաստարանների կառուցման, եղածների վերանորոգման և բարեկարգման հարցերի քննարկում ԱԻՆ-ի հետ:
- Եղեռնի զոհերի հուշարձան-խաչքարի կառուցում:
- Քաղաքային այգում հուշարձանի տեղադրում:
- Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպված անցկացման համար, հաշվի առնելով գոտիականությունը, կատարել տարածաշրջանի գյուղ. տեխնիկայի և գյուղ. գործիքների հաշվառում:
- Եռամսյակը մեկ անգամ գյուղերում հանդիպել բնակչության հետ:
- Կատարած աշխատանքների մասին հանդես գալ տարեկան հաշվետվութամբ:
Վերին Ճամբարակ
- Վերացնել կոյուղու վթարները առաջին տարվանից սկսած, հետագայում կոյուղագծերի սպասարկումը դարձնելով վճարովի:
- Համայնքի գլխավոր փողոցների լուսավորության անցկացում երեք տարվա ընթացքում, 2018թ. սկսելով Կոմիտասի փողոցից:
- «Սիրուն ձոր»ջրատարի և ջրամբարի վերանորոգում, համայնքի ջրամատակարարման կազմակերպում:
- Ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում:
- Ձմռանը ներհամայնքային ճանապարհների ձնամաքրման աշխատաննքների իրականացում:
- Ցանքատարածությունների ընդարձակում և պահպանության կազմակերպում:
– Եվ վերջում Ձեր խոսքը ճամբարակցիներին:
– Ճամբարակցիներին մաղթում եմ, որ լցվեն համբերությամբ եւ իրենց բարձր տրամադրությամբ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն մարդուն, ում վստահում են, ում ճանաչում են: Ես էլ, որպես թեկնածու, պատրաստ եմ ծառայել իմ ճամբարակցիներին: Ու էն, որ ասում եմ հուսախաբ չեմ անելու, ամեն ինչ անելու եմ, որ ճամբարակցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում:
Mnews.am