8 Փետրվարի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը:
Նախօրեին Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշնակից պետությանը՝ Ռուսաստանին և Բելառուսին կարող են միանալ հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներ՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը, Կենտրոնական Ասիայի այլ պետություններ: Մասնավորապես, խոսելով Հայաստանի մասին, Լուկաշենկոն հայտարարել է. «Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»:

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-յան իր էջում:

kotayk

Լրահոս