Նա հայտարարգրել է 2 մարդատար ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2017 թվականին և 2013 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին տեղի ունեցած հողափոխությունից հետո:
ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է ՔՊ-ական պատգամավորների ունեցվացքին, ովքեր հեղափոխությունից հետո կարողացել են բավելացել իրենց կարողությունը։
Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հայտարարագրել է 10 մլն 300 հազար դրամ և 25 հազար 500 դոլար կանխիկ գումար, իսկ նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել են 397 հազար դրամ:
Օլյա Հայրապետյանը ստացել է 955 հազար դրամ տարեկան եկամուտ, «ԿԻԵՎ»ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն 831 հազար դրամ, իսկ «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ-ից 124 հազար դրամ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, այսինքն «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ պատկանում է Սարգսյանի կնոջը, որ զբաղվում է մանրածախ առևտրով: Կազմակերպությունը գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված է նաև Օլյա Հայրապետյանը: