17 Նոյեմբերի, 2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երևան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Երևանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:

ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջև երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ հիշեցնելով, որ չնայած ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ուղղած մեր ահազանգերին՝ չստացվեց կանխել ադրբեջանական աղետը:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:

kotayk

Լրահոս