27 Մարտի, 2025

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, իհարկե, հավերժ կմնա մեր պատմության փառավոր էջը։

Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է օկուպացված Արցախի Ակնայում նոր բնակարաններ տեղափոխված բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։

Ալիևը նշել է, որ պատերազմի ընթացքում Ակնայի ուղղությամբ ակտիվ ռազմական գործողություններ չեն իրականացվել:

«Քանի որ հակառակորդը հզոր ամրություններ էր կառուցել, շուրջն ամեն ինչ ականապատված էր, Հադրութի, Մեխակավանի, Վարանդայի և Շուշի քաղաքի գրավումից հետո մենք սկսեցինք շարժվել Ակնայի ուղղությամբ։ Թշնամու ուժերը փաստացի գտնվում էին շրջափակման մեջ։ Ադրբեջանը հերթական անգամ հումանիզմ դրսևորեց և թշնամուն հնարավորություն տվեց ինքնակամ լքել այս հողերը»,-ասել է Ալիևը:

Լրահոս