Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է արել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ այսօրվա մեծ հանրահավաքից անմիջապես հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը ՀՀ կառավարության ներկայացուցչին է հանձնել հանրահավաքի ժամանակ ընդունված պահանջագիրը:
Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը, անձամբ ընդունելով պահանջագիրը, տեղեկացրել է, որ յոթնօրյա ժամկետում կտրվի պատասխան:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից պատշաճ ու հրատապ կերպով քննարկել մեր պահանջները և կայացնել համապատասխան որոշումներ՝ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ըստ կարիքի՝ Խորհուրդը պատրաստ է տրամադրել մանրամասն առաջարկներ կոնկրետ հարցերի վերաբերյալ:
Մենք կիրազեկենք հանրությանը, երբ ստանանք ՀՀ կառավարության պատասխանը: Իսկ նախքան այդ՝ մենք շարունակելու ենք գտնվել Ազատության հրապարակում և իրականացնել տարբեր բողոքի ու իրազեկման ակցիաներ:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»:
89