«ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը», — նշված է Պետդեպի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստաստակամությունը խորացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկայի, կլիմայի և հաղորդակցությունների ոլորտներում։
Նա նաև հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Բլինքենի հետ զրույցում Ալիևը հայտնել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին դրական քայլ անվանելով այն։
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ: