1 Մայիսի, 2025

ԱՄՆ և Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:

Նա ընդգծել է, որ չի ցանկացել բարձր մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ի արտադրանքի համար։ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա։ Գիտեմ, որ Չինաստանում գործերն այժմ շատ վատ են ընթանումԵս պարզապես տեսել եմ որոշ զեկույցներև չեմ ուզում, որ դա տեղի ունենա Չինաստանի հետ: Ինձ շատ է դուր գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը», — ընդգծել է նա ։

«Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ»,- նշել է Թրամփը:

 

Լրահոս