Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Այն բաներից մեկը, որ մենք անում ենք, մոտ ապագայում Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է: Նրանք ունեն հազվագյուտ հողային տարրերի հսկայական պաշարներ, և մենք դա շատ ենք գնահատում»,- ասել է Թրամփը:
Թրամփը նաև ասել է, որ այսօր ստորագրել է գործադիր հրաման՝ կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների արտադրությունը զգալիորեն ավելացնելու համար: