31 Մարտի, 2017

Mnews.am -ի տեղեկություններով, Արարատի մարզի Խաչփառ գյուղում խառնաշփոթ է ստեղծվել։ Համայնքի հանրապետական կուսակցության ներկայացուցիչը` գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար, ձայներ է պահանջում գյուղացիներից, իր իսկ մեթոդներով…

Գյուղապետը, ով Արագածոտնի մարզի նախկին դատախազ` Հակոբ Մարտիրոսյանի եղբայրն է, ահաբեկում է գյուղացիներին, սպառնալով ` թե եղբայրը կբացահայտի ու ջրի երես կհանի գյուղացիների քողարկված փակված ու չփակված գործերը։

Հավելենք նաև, որ Շահեն Մարտիրոսյանի տղան, Ազգային ժողովում, Սպարտակ Մելիքյանի օգնականն է։ Փաստորեն, իրենց խոստացված պաշտոնների պատճառով խեղճ գյուղացիները կրակն են ընկել։

Ըստ տեղեկությունների, իրավիճակը վերահսկվում է նորանշանակ մարզպետ Արամայիս  Գրիգորյանի կողմից:

Mnews.am

Լրահոս