7 Սեպտեմբերի, 2024
Մեկնարկել է «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկումը:

Քննարկման ընթացքում Սրբազանն անդրադարձ է կատարել երկրում արտաքին հարաբերությունների կայունացմանը և քաղբանտարկյալների հարցին.

«Առանց ներքին կյանքի բարելավման արտաքին հարաբերությունները չեն կարող բարելավվել։ Մեր կյանքից պետք է վերացվեն իշխանությունների կողմից քայքայող բոլոր բաժանարար գծերը։ Հայաստանում պետք է բացառվի քաղբանտարկյալների գոյությունը։

Հայաստանը պետք է ունենա օրինական իշխանություն և պետք է վերականգնվի Սահմանադրական կարգը։ Հայաստանը պետք է հրաժարվի հակա-ներով արտաքին քաղաքականությունից ու վերադառնա վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի։

Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պետք է վերադառնան, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան, բայց այս ամենի համար պետք են իրական բանակցություններ»,- նշել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

 

Լրահոս