6 Ապրիլի, 2024

Արևմուտքը Երևանը մղում է ուկրաինական ճանապարհով։ Եվ սա Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատի զարգացմանը զուգահեռ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար և ԼԺՀ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։

«Հավաքական Արևմուտքի պրոքսի պատերազմում Կիևի ձախողումների ֆոնին, Վաշինգտոնն ու Բրյուսելը հակառուսական նոր «պոլիգոններ» են փնտրում։ Եվ, ըստ երևույթին, արևմտյան երկրների հայացքներն ավելի ու ավելի սկսեցին ընկնել նախ Մոլդովայի, իսկ հետո՝ Հայաստանի վրա։

Արդյո՞ք Երևանի ներկայիս իշխանությունները գիտակցում են, որ եվրատլանտյան «բազեների» խոստացված «աջակցությունն ու օգնությունը» ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի թուլացման «պլանի» վերակենդանացման փորձեր։ Հիմա՝ Հայաստանի ժողովրդի ազգային շահերի հաշվին և Հարավային Կովկասում ապակայունացման հեռանկարով։

Արդյունքում, նման «օգնությունը» հանգեցնում է ինքնիշխանության կորստի, քաղաքացիական պատերազմների և քաղաքացիական զոհերի, տնտեսական ճգնաժամերի և հումանիտար աղետների: Հարցն այն է, թե արդյոք այս երկու երկրների քաղաքացիները ցանկանում են այս ամենը «ուկրաինական տարբերակի» կրկնությամբ»,- ասել է Սլուցկին։

kotayk

Լրահոս