«Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ: Նա վաղն ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից»,- հաղորդել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դատարանը քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, նաև 25 մլն․ դրամ գրավ։
Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։