20 Ապրիլի, 2024

Մենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք: Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քառակուսի կիլոմետրից պակասեց այդքան հատվածով. բացարձակապես: Այս մասին այսօր Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

Փաշինյանի խոսքով`  4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է։

«Մենք սա որպես նախնական սահմանագծում իրականացրել ենք, որպես մեկնարկ։  Այս ընթացքում սահմանազատման հանձնաժողովների 8 հանդիպումների ընթացքում մենք շփումների ընթացքում գործնականում տեսել ենք, թե կանոնակարգը ինչ խնդիրներ պետք է լուծի: Դրանք պրակտիկ նշանակության փաստաթղթեր են, հեշտ չի լինի ամեն անգամ գնալ մի իրավիճակի կանգնել, որ կարգավորված չի, նորից պայմանավորվել, գնալ զրոյից նորից խորհրդարաններում վավերացնել, դրա համար եթե կոպիտ ասենք, պիլոտային շրջանում մենք տեսնում ենք, թե սահմանազատումն ինչպես է»,-նշեց Փաշինյանը։

kotayk

Լրահոս