Ողջունելով ներկաներին նախարարի տեղակալը ներկայացրել է «Ազգային փոքրամասնությունների օրենքի» նախագծի մշակման շուրջ տարվող աշխատանքները և նշել, որ այն ուղղված է ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման օրենսդրական երաշխիքների ամրագրմանը։
Նախարարի տեղակալը նաև կարևորել է նախագծի լավարկման նպատակով ՀՀ Ազգային ժողովի հետ երկխոսությունը։
Քննարկման ընթացքում Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության խորհրդատուները ներկայացրել են օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր տնօրինության համատեղ կարծիքը, ինչպես նաև պատասխանել կարծիքով արձանագրված խնդիրների հասցեագրման վերաբերյալ հարցերին։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները և այլ ներկաներ ևս ներկայացրել են օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։