21 Ապրիլի, 2025

Բաքվի Նասիմի շրջանի Նիզամի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատները։

Պահեստում բռնկված հրդեհի պատճառով Կևկաբ Սաֆարալիևա փողոցից դեպի Նիզամի և Յուսիֆ Սաֆարով երթևեկությունը սահմանափակված է, հայտնում է ՆԳՆ տրանսպորտի կառավարման կենտրոնը։ Ոստիկանությունը տեղում ապահովում է անվտանգությունը։ Տուժածների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:

Լրահոս