29 Մարտի, 2023

Ծածկադմփոց է արվում, որի հրամանը եկել է վերևից, մինչև այսօր ես դա եմ տեսնում, մեր գլխավոր հարցն այն է լինելու, որ անցել է մոտավորապես 2,5 ամիս, ի՞նչ աշխատանք եք կատարել տվյալ ուղղությամբ, բացի հակասական ցուցմունքներից, դուք ընդհանրապես մտադի՞ր եք այս գործը բացահայտեք, թե՞ չէ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Քնած տեղը 15 զոհ եք տվել մի գիշերվա մեջ: Էդքանից հետո գնացել են խնջույքի, այսինքն՝ իրենց անտարբերության աստճանը: Եթե էդ երեխեքը ձեզ պետք չէին, էդ երեխեքը մեր ամենաթանկն էին, տայիք մեզ: Կամ ինչի՞ պայմաններ չեն ստեղծել»,- ասաց ծնողը:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե ի՞նչ խնջույքի մասին է խոսքը՝ Կիրակոսյանն ասաց, որ Փաշինյանն Իջևանում խնջույքի է գնացել մասնակցել:

«Փոխանակ նույն օրը սգո օր հայտարարեր, քիթը կոխեր իր բունը, դուրս չգար, մինչև տեսներ այս խայտառակ վիճակից ոնց է դուրս գալու, գնացել էր խնջույքի: Նույն օրը (հունվարի 21-ին, հրդեհից 2 օր անց-խմբ.): Երեխեքի դիերը դեռ դիահերձարանում դրված էին, իրենք գնացել են խնջույքի: Կամ իր արած հայտարարությունը: Արա, դու ի՞նչ գործ ունես, որ էդ պահին հելնես ելույթ ունենաս, հայտարարություն անես, քո հայտարարություն անելու վախտը չի, դու նստի տեղդ, մինչև տեսնես՝ քեզ ինչ են զեկուցում: Էդտեղից երևաց, որ առաջին օրվանից, առաջին պահից դեպի ծածկադմփոց է գնում»:

Կարդացեք նաև՝

Մինչ սգում է ազգը, վերնախավը կերուխումի մեջ է. Վահե Ղազարյանը պատիվ է տվել Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին

kotayk

Լրահոս