16 Փետրվարի, 2024

Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը

Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու համար, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Լրահոս