Հայրենիք վերադարձած գերիների հիմնական մասը 2020 թվականի 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ։
«Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- նշեց Աբրահամյանը։