Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում կարող է իրականություն դառնալ, ինչը կարևոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար։
Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է ստորագրմանը, և այդ հանգամանքը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։
«Այս առիթով մենք շնորհավորում ենք Ադրբեջանին», — հայտարարել է Այման աս-Սաֆադին։
102