ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։
Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ Հայաստանում իրականացվում են հոգևորականների ձերբակալություններ և ճնշումներ, որոնք, ըստ նրանց, կատարվում են Արևմուտքի աջակցությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։
Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ըստ հաղորդման, պատրաստակամություն է հայտնել աջակցել կաթողիկոսի փոխարինման հարցում։
Զրույցից ներկայացված է մի հատված.
– Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։
– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։
– Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։
Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։
– Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։