«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․«Ուժեղ Հայաստանի նկատմամբ ամենազանգվածային բռնաճնշումներն են տեղի ունենում Նիկոլ կեղծարարի կողմից, բայց մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն: Մենք թիմ ենք, որն այսօր կրիստալիզացման փուլում է, իսկ դեռ ձևավորման շրջանում միանգամից մտավ խելահեղ հորձանուտի մեջ , որը կոչվեց «նախընտրական պայքար»: Մենք թիմ ենք, որի զգալի մասը երբևէ կուսակցական չի եղել: Ու այս հանգամանքներում անգամ «զադնի դնող» չկա:
Որովհետև գիտենք հանուն ինչի է այս ամենը:Եվ վերջում` իսկ ով է ասել, որ հեշտ է լինելու:
Տղերք, կարոտում եմ ձեզ, կարոտում ենք ձեզ:Եվ այո, կլինի Հայաստան, որտեղ քաղբանտարկյալներ չեն լինելու:
Ուժեղները` Արթուր Ավանեսյան, Ալիկ Ալեքսանյան, Հայկ Սուքիասյան: ( և էլի շատերը)»։
93