Հուլիսի 7-8-ը Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Թուրքիայի մի շարք քաղաքներում ցուցարարներ են դուրս եկել փողոց ու բողոքի ցույցեր են անում։ Ցուցարարները վանկարկում են «Ո՛չ ՆԱՏՕ-ին» ու ասում, որ ՆԱՏՕ-ն «ավերածություններ, պատերազմ ու մահ է բերում տարածաշրջանին»։
Թուրքիայի «Ձախ կուսակցությունը» (SOL Parti), Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (Türkiye İşçi Partisi) և արհմիություններ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ու քայլերթ իրականացրել։ Նրանք պարզել են «Մարդասպան ՆԱՏՕ, դուրս եկեք», «Կոտրեք ՆԱՏՕ-ի ահաբեկչական կազմակերպությունը» և «Լքեք ՆԱՏՕ-ն, ոչնչացրեք ՆԱՏՕ-ն» գրություններով պաստառներ։
Բողոքի ակցիայի ընթացքում հաճախակի են վանկարկվել այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «ՆԱՏՕ, դուրս եկեք, այս երկիրը մերն է», «Իմպերիալիստները կպարտվեն, դիմադրող ժողովուրդները կհաղթեն», «Բյուջե աշխատավորների համար, ոչ թե պատերազմի», «Մարդասպան ԱՄՆ, համագործակցող ԱԶԿ» և «Անիծվի ամերիկյան իմպերիալիզմը»։
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ևս ընթացել են ցույցեր և ձերբակալվել է շուրջ 35 ցուցարար։
Ermenihaber
92