Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։
ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը:
Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
48