Խորվաթիայի ֆուտբոլային միությունը պաշտոնապես հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հեռանալու մասին։ 59-ամյա մասնագետն ավարտում է իր գրեթե իննամյա աշխատանքային ուղին ազգային թիմի ղեկին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Այս կապակցությամբ երկրի գլխավոր ֆուտբոլային կառույցը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով փորձառու մասնագետին կատարած ահռելի աշխատանքի համար.
«Համեստ սկիզբ։ Անմոռանալի ճանապարհորդություն։ Հպարտ հրաժեշտ։ Շնորհակալություն ամեն ինչի համար՝ հաղթանակների, նվաճումների, որակավորումների, մեդալների, միասնության, հարգանքի և Խորվաթիայի համար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս մղած պայքարին Ձեր անսասան նվիրվածության համար։ Արդյունքները խոսում են Ձեր մարզչական որակների մասին, իսկ այն հարգանքը, որը Դուք վաստակել եք ֆուտբոլիստների, անձնակազմի և մրցակիցների շրջանում, վկայում է այն մասին, թե ինչպիսի մարդ եք սուք»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Զլատկո Դալիչը Խորվաթիայի ընտրանին գլխավորել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Նրա ղեկավարության տարիները դարձան Խորվաթիայի հավաքականի պատմության ամենահաջողված ժամանակաշրջաններից մեկը։ Դալիչի գլխավորությամբ թիմը նվաճել է 2018 թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալները, 2022 թ. Մունդիալի բրոնզը, ինչպես նաև դարձել է 2023 թ. Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։
52