28 Մարտի, 2025

Ռազմավարական հետազոտությունների կասպյան ինստիտուտի  գլխավոր տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հանգիստ չի հետևելու Հայաստանի եվրաինտեգրման գործողություններին։

«Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից բազմիցս հնչել են համապատասխան նախազգուշացումներ, մենք պետք է լավ հասկանանք, որ եվրաինտեգրման վեկտորը մնում է Փաշինյանի վարչակարգի հիմնական խնդիրներից մեկը՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ նրա առանձին անդամների հետ, ի դեմս Ֆրանսիայի, ով չի կատարում իր պարտավորությունները: Այս առնչությամբ Օվերչուկի խոսքերը ևս մեկ անգամ ուղղված են Հայաստանի ղեկավարությանը` առաջարկելով կշռադատել Եվրամիությանն ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքի բոլոր հնարավոր հետևանքները», — մեջբերում է նրա խոսքը «Վեստնիկ Կավկազա»-ն։

«Վաղ թե ուշ Ռուսաստանը պետք է տնտեսական սահմանափակումներ կմտցնի որպես պատասխան միջոց, որպեսզի ցույց տա Հայաստանին, թե ինչ կկորցնի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզման դեպքում: Դա կարվի, որպեսզի Փաշինյանը և Հայաստանի տնտեսությունը զգան այն հետևանքները, որոնք կստանան, եթե նա ավելի շատ գրկախառնվի Արևմուտքի, ԵՄ-ի և Մակրոնի հետ»,- նշել է Իգոր Կորոտչենկոն։

Քաղաքագետը նշել է, որ միայն ԵԱՏՄ-ին անդամակցության կորուստը  Հայաստանի համար աղետ կլինի.

«Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի համար Հայաստանի դուրս գալը նկատելի հետևանքներ չի ունենա: Հայաստանի տնտեսությունը փոքր է, նրա ՀՆԱ-ն և առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճում են զուգահեռ ներմուծման պատճառով: Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա»,- նշել է նա։

«Նման դեպքերում սենտիմենտալություն չպետք է լինի, դա մեզ սովորեցրել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերությունների պատմությունը։ Ռուսաստանի ազգային շահերն առաջին տեղում են։ Եթե Հայաստանը չի ցանկանում լիարժեք դաշնակցային և գործընկերային հարաբերություններ, թող ապահովի Արևմուտքը։ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում, անհրաժեշտ է Նիկոլ Վովաևիչին ամենաբարձր մակարդակով բացատրել, թե որն է հակառուսական քաղաքականության գինը, որով Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար»,- եզրափակել է փորձագետը։

Լրահոս