22 Ապրիլի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Այդ ելույթում նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:

Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը:

Այսօր արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ և բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին»:

 

kotayk

Լրահոս