Ներկաներին ողջունել են Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ Բերնհարդ Շտիֆը, Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության պետ Գաբրիելե Գոլդֆուսը, Լայպցիգի հայկական մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու Gustav-Adolf-Werk բարեգործական հիմնադրամի հոգևոր հովիվ Էնո Հակսը։
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հիշատակի խոսքը ներկայացրել է դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին աղոթք է կարդացել Արևելյան Գերմանիայում և Բեռլինում հայ համայնքի հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության դիվանագետներ Լուսինե Դավթյանը և Արմինե Թադևոսյանը։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մոմավառություն։