ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 390.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.11 դրամ (աճել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.3 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 391.5-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 430-439.5 դրամով, վաճառվում է 445-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.70 դրամով, վաճառվում է 4.80-4.97 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
Դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 392 դրամով:
Եվրոն գնվում է 438 դրամով, վաճառվում է 442-443 դրամով:
Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.75-4.77 դրամով: