15 Ապրիլի, 2025

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա  Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին արդարացման վճիռ կայացվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:

Լրահոս