Արցախի նախագահի ստորագրած հրամանագրին հղում անելը ոչ թե փաստարկ է, այլ՝ տգիտության ցուցանիշ։ Միգուցե նույնիսկ յոթ տարի միևնույն դասարանում մնալու արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
«Ադրբեջանը շատ լավ գիտի դրա իրավական զրոյական արժեքը, դրա համար էլ երբեք չի հղվել այդ թղթին՝ անգամ փորձագիտական մակարդակում։ Բայց ՀՀ իշխանություններին դա պետք էր՝ գոնե մեկ նախադասությամբ արդարանալու համար, թե ինչու լուռ հանձնեցին Արցախը:
Բաքուն շատ լավ հասկանում էր, որ այդ փաստաթուղթը չի կարող միջազգային հարթակներում ընդունվել որպես լեգիտիմ որոշում։ Բայց դրանում նրա շահը չէր։ Ադրբեջանը պարզապես թույլ տվեց Փաշինյանին ու նրա վարչակարգին «խոսելու բան» ունենալ։ Այն պահից, երբ իշխանությունները լուռ հանձնել էին Արցախը, նրանք պարտադիր կերպով կարիք ունեին պատրվակի՝ ներսում արդարացումների համար։ Շահրամանյանի հրամանագիրը դարձավ այդ պատրվակը՝ պատրաստի թուղթ, որը կարող է ճոճվել ընդդիմախոսների դեմ»: