ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Բացի այդ, 2024 թվական ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով շուրջ 61 անձից հափշտակելով առնվազն 1000-ական ԱՄՆ դոլար գումար՝ կատարել են առնվազն 23 մլն 613 հզր 710 ՀՀ դրամ գումարի չափով համակագչային հափշտակություն:
Դ․Ս․-ի, Տ․Դ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը), չորս անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը)։
Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ երկու անձի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։