«Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան, քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տևական ժամանակ է դադարեցրել է կրթական և մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատևել են դրսի օժանդակության շնորհիվ։
Նրանց մերձավոր շրջապատից բացատրում են․ «Ով ղեկավարելու է քաղաքը, թող նա էլ մտածի այդ խնդիրների մասին»։ Այդուհանդերձ, միջքաղաքային անվճար տրանսպորտը դեռ գործում է։
Ի դեպ, Արգամ Աբրահամյանն արդեն երկրորդ շաբաթն է ԱԺ նիստերին չի հաճախում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում