30 Ապրիլի, 2025

Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը կիսվեց Էստոնիայից ստացած տպավորություններով։ Մասնավորապես նրան դուր էր եկել  ID քարտի առկայությունը։

«Էստոնիայում, եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել, բացարձակապես։ Իհարկե, դա մի օրում չի եղել, ժամկետ է տրվել, ասվել է՝ այս թվին ID քարտ ունեցար, գործարքներ կկարողանաք անել։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար՝ առանց բացառության։ Այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, որ եթե չեք ուզում թվային ներկայացնել, կարող եք ներկայացնել թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ քանի դեռ Հայաստանում քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ։

«Էստոնիայում անցյալ տարի իրենք թվայնացրել են իրենց վերջին ծառայությունը։ Այնտեղ թվայնացումը տևել է ուղիղ 35 տարի, սա նույնպես կարևոր արձանագրում է։ Մենք չենք ավարտել, որովհետև, ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ։ Մենք ուզում ենք էսօր սկսել, վաղը ավարտել»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս