mnews

9 Նոյեմբերի, 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 7-ին նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի n 620 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը

1) ուժը կորցրած ճանաչել 31-րդ կետը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61.9-րդ կետով.

«61.9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ 151 3 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 90 3 1

առանձնացված ստորաբաժանումներ

քաղաքաշինական պետական տեսչություն 55 1 —
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն 6 — — »։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լրահոս