27 Մարտի, 2025
Ուզում եմ անդրադառնալ Վահագն Ալեքսանյանի ստենդափին, որն այսօր նա իրականացրեց Աժ ամբիոնից, ինձ հետաքրքիր է՝ էդ 5000 դրամ, որ թողեց ամբիոնի վրա, կարո՞ղ է, որ այն ժամանակ, երբ մեկ այլ ուժի անդամ էր և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այդ քաղաքական ուժի կողմից օրինական սոցիալական աջակցություններից փող էր կերել՝ մի քանի պարկ ալյուր էր, շաքարավազ էր՝ դա է, թե՞ իր միջոցներից է պահել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ թե 5000 դրամը միայն ԲՀԿ-ին հիշեցրե՞ց, ՀՀԿ-ի մասով բան չունի՞ հիշելու՝ Մամիջանյանը պատասխանեց.«Իմ մոտ ՀՀԿ-ի հետ կապված հիշողություններ չկան, դա իմ ներկան է, ես քաղաքական թիմ չեմ փոխել ու չեմ էլ փոխելու։ Ինչ վերաբերում է 5000-ին, ապա միակ հիշողությունը, որն առաջանում է ինձ մոտ, մեր երկրում ինֆլյացիայի մակարդակն է, թե 5000 դրամով հիմա ինչ կարող են գնել մեր քաղաքացիները, և ժամանակին ինչ կարող էին գնել։ Այ դա ՔՊ-ի պահած տնտեսությունն է։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին՝ ապա 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, և այդ մասով ոչ մի ապացույց չգտավ»։

 

 

Լրահոս